Հայաստան

Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել 4 գերիների

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել 4 գերիների

Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել 4 գերիների։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Գեւորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը եւ Վագիֆ Խաչատրյանը քիչ առաջ Հակարի կամրջով Ադրբեջանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից հանձնվեցին Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչներին եւ հիմա գտնվում են ՀՀ տարածքում։ Ավելի ուշ լրացուցիչ տեղեկություններ կհայտնեմ»,-գրել է վարչապետը։

Թեմայի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։ 

«2026 թվականի հունվարի 14-ին Ադրբեջանի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանն է փոխանցել Դավիթ Դավթյանին, Գևորգ Սուջյանին, Վիգեն Էուլջեքջյանին, Վագիֆ Խաչատրյանին:Գործընթացն իրականացվել է որպես Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև հաստատված խաղաղության գործնական արդյունք»,- ասված է հաղորդագրության մեջ։ 

Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վագիֆ Խաչատրյանը, Ադրբեջանում կեղծ մեղադրանքներով դատապարտել էին 15 տարվա ազատազրկման։ Վիգեն Էուլջեքջյանին Ադրբեջանի դատարանը կեղծ մեղադրանքներով դատապարտել էր 20 տարվա ազատազրկման։ Մինչ այս Ադրբեջանը հաստատել էր իր մոտ 23 հայ գերիների առկայությունը։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում