Իրանը պատրաստ է պաշտպանել իր ինքնիշխանությունն արտաքին միջամտությունից. Արաղչի

2 րոպեի ընթերցում

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին զգուշացրել է, որ իր երկիրը կպաշտպանվի «չարիքից և արտաքին միջամտությունից»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է ԱՄԷ փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Աբդալլահ բին Զայեդ ալ-Նահյանի հետ հեռախոսազրույցում։

Իրանի ԱԳ նախարարի Telegram ալիքում հաղորդվում է, որ Արաղչին, անդրադառնալով ամերիկացի պաշտոնյաների «սադրիչ հայտարարություններին», որոնք համարվում են Իրանի ներքին գործերին բացահայտ միջամտություն, ընդգծել է Իրանի ժողովրդի վճռականությունը՝ պաշտպանելու երկրի ազգային ինքնիշխանությունն ու անվտանգությունը ցանկացած չարիքից և արտաքին միջամտությունից։

Անդրադառնալով Իրանում վերջերս տեղի ունեցած անկարգություններին,  որոնք ըստ Թեհրանի՝ հրահրվել են Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից, Արաղչին ընդգծել է, որ ժողովրդի և անվտանգության ուժերի զգոնության շնորհիվ տիրել է հանգստություն։

ԱՄԷ ԱԳ նախարարն իր հերթին ընդգծել է տարածաշրջանային կայունության և անվտանգության ամրապնդման ջանքերը համատեղելու անհրաժեշտությունը՝ նշելով Իրանի, ԱՄԷ-ի և տարածաշրջանի երկրների միջև շարունակական խորհրդակցությունների կարևորությունը։

Արաղչին իր Telegram ալիքում նաև գրառում է կատարել թուրք և ֆրանսիացի գործընկերների հետ ունեցած հեռախոսազրույցների մասին։

Նշվում է, որ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ հունվարի 13-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և միջազգային զարգացումները։ Բացի այդ, Արաղչին կոչ է արել դատապարտել երկրների ներքին գործերին օտարերկրյա միջամտության միջոցառումները։

Թուրքական լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ երկրի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հունվարի 14-ին երկու օրվա ընթացքում երկրորդ հեռախոսազրույցն է ունեցել իր իրանցի գործընկերոջ հետ՝ շեշտելով առկա լարվածության թուլացմանն ուղղված քննարկումների անհրաժեշտությունը։

Հայերեն Русский

Հոկտեմբերի 1-ի միջոցառումների անոնս

Նկարչուհի, դիզայներ Աննա Հարությունյանը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին

Հայաստանի Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի

Վառելիքի շրջանառության ոլորտը Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է. խոսնակ

Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկ. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում

ԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանք

ԵԱՏՄ-ն ակտիվորեն շարժվում է խելացի տրանսպորտային համակարգերի ներդրման ճանապարհով. ԵՏՀ նախարար

Մոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթել

ԵՄ հանձնակատարը կայցելի Քիշնև՝ քննարկելու «Աճի ծրագիրը» և ԵՄ-ին Մոլդովայի տնտեսական ինտեգրման հարցերը. Moldpres

Բուլղարիան 36-րդ տեղն է զբաղեցրել Allianz-ի՝ համաշխարհային հարստության վարկանիշային աղյուսակում. BTA