Մարզեր

Մարտունի համայնքում «Մասնակցային բյուջետավորման» ծրագրերի համար 2026-ին կհատկացվի 106 միլիոն դրամ

2 րոպեի ընթերցում

Մարտունի համայնքում «Մասնակցային բյուջետավորման» ծրագրերի համար 2026-ին կհատկացվի 106 միլիոն դրամ

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում «Մասնակցային բյուջետավորման» ծրագրերի իրականացման համար 2026 թվականին կհատկացվի 106 միլիոն դրամ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Մարտունիի համայնքապետարանի աշխատակազմի Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և սպասարկման բաժնի գլխավոր մասնագետ Վարազդատ Մհերյանը, համայնքապետարանի կողմից 2025 թվականին տեղական բյուջեից հատկացվել էր 40 միլիոն դրամ, որով ֆինանսավորվել է համայնքի բնակիչների կողմից առաջադրված և հավանումների արդյունքում հաղթող ճանաչված երկու ծրագիր, արդյունքում՝ հիմնանորոգվել են Ներքին Գետաշենի մշակույթի տան դահլիճը և Գեղհովիտում գործող բռնցքամարտի մարզասենյակը, գույքի ապահովմամբ։

«2026 թվականի համար համայնքի ավագանին կրկին հաստատեց 40 միլիոն  դրամի հատկացումը «Մասնակցային բյուջետավորման» գործընթացին, որին գումարվեց նաև ՀՀ կառավարության կողմից նախատեսված միջոցներից Մարտունի համայնքին ուղղված մոտ 66 միլիոն դրամ գումարը, ինչի  արդյունքում էլ այս տարի բնակչության կողմից ներկայացված լավագույն գաղափարների իրագործման համար առկա է մոտ 106 միլիոն  դրամ գումար։ Մասնակցային բյուջետավորման գործընթացի մեկնարկի նպատակով հրավիրված քննարկման ընթացքում մասնակիցները բարձրաձայնեցին իրենց առաջարկներն ու դիտարկումները։ Առաջիկայում օրենքով սահմանված կարգով նախատեսված քվեարկության արդյունքներով հաղթող ճանաչված ծրագրերը կդրվեն գործողության մեջ»,-ներկայացրեց Վարազդատ Մհերյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում