Թրամփի որոշումը 25 տոկոս մաքսատուրքի վերաբերյալ սպասվածից թույլ տնտեսական ազդեցություն կունենա Հայաստանի համար. տնտեսագետ

2 րոպեի ընթերցում

«Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Աննա Փախլյանն անդրադարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությանը, թե Միացյալ Նահանգները 25 տոկոս մաքսատուրք կսահմանի այն երկրների համար, որոնք Իրանի հետ առևտուր կանեն։

«Արմենպրես»-ի հետ զրույցում տնտեսագետը կարծիք հայտնեց, որ Դոնալդ Թրամփի այդ որոշումը սպասվածից թույլ տնտեսական ազդեցություն կունենա Հայաստանի համար։

«Դեպի ԱՄՆ Հայաստանի արտահանման ծավալները համեմատաբար սահմանափակ են, իսկ Իրանի շուկան մեզ համար արտահանման հիմնական ուղղություններից չէ: Միաժամանակ, թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Իրանի հետ հարաբերություններում Հայաստանն ավելի շատ հանդես է գալիս որպես ներմուծող երկիր, սակայն ներմուծման ծավալները շոշափելի չեն։ Այդ պայմաններում Իրանի հետ տնտեսական փոխգործակցություն իրականացնող երկրների նկատմամբ 25% մաքսատուրքերի կիրառման դեպքում Հայաստանի համար ակնկալվում է սպասվածից թույլ տնտեսական ազդեցություն, հատկապես՝ մաքսային բեռի ուղղակի արտահայտությամբ։ Միաժամանակ, առավել ազդեցիկ և շոշափելի է Թրամփի հայտարարության քաղաքական ենթատեքստը՝ հատկապես հաշվի առնելով Իրանի աշխարհաքաղաքական և ռազմավարական կարևորությունը Հայաստանի համար»,- ընդգծեց տնտեսագետը։

Թեմայի վերաբերյալ Աննա Փախլյանի հետ առավել մանրամասն հարցազրույցը կներկայացնենք առաջիկայում:  

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 13-ին Truth Social սոցիալական ցանցում գրել է.

«Իրանի հետ գործեր վարող ցանկացած երկիր այս պահից սկսած 25% մաքսատուրք կվճարի Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ իրականացվող բիզնեսի բոլոր տեսակների համար։ Այս հրամանը վերջնական և միանշանակ է»:

Սա ամերիկյան վարչակազմի ղեկավարի արձագանքն է Իրանում շարունակվող բողոքի ցույցերին, որոնք որոշ քաղաքներում ուղեկցվել են իրավապահների հետ բախումներով։  Վերջին տվյալներով ցույցերի ընթացքում տեղի ունեցած բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է 646-ի։

Հայերեն Русский Türkçe

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ