«Մասիս» ջրօգտագործողների ընկերության նախկին տնօրենը կհատուցի պետությանը պատճառած վնասը
1 րոպեի ընթերցում

Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի հունվարի 9-ի վճռով բավարարել է Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության հայցն ընդդեմ Ավետիք Դալլաքյանի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Դատախազությունից հայտնում են, որ դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո Ավետիք Դալլաքյանից հօգուտ պետության կբռնագանձվի 1.600.000 ԱՄՆ դոլարին համարժեք շուրջ 612.000.000 դրամ:
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը 2024 թվականի հոկտեմբերի 14-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ «Մասիս» ջրօգտագործողների ընկերության նախկին տնօրեն Ավետիք Դալլաքյանի՝ շուրջ 612.000.000 դրամ շուկայական արժեքով ոռոգման ճնշումային խողովակաշարն ապամոնտաժելու հետևանքով պետությանը պատճառված վնասը բռնագանձելու պահանջով: