Իրան

Պեկինը կոչ է անում կայունացնել իրադրությունն Իրանում

1 րոպեի ընթերցում

Պեկինը կոչ է անում կայունացնել իրադրությունն Իրանում

Չինաստանը հույս ունի, որ Իրանի կառավարությունն ու ժողովուրդը կկարողանան հաղթահարել առկա դժվարությունները և պահպանել պետության կայունությունը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը։

«Չինաստանը միշտ դեմ է հանդես գալիս այլ երկրների ներքին գործերին միջամտությանը և կողմ է բոլոր պետությունների ինքնիշխանության ու անվտանգության լիակատար պաշտպանությանը՝ միջազգային իրավունքի համաձայն», - ասել է չինացի դիվանագետը երկրի Արտաքին գործերի նախարարությունում կայացած մամուլի ասուլիսում։

Մաո Նինն ընդգծել է, որ Չինաստանը դեմ է միջազգային հարաբերություններում ուժի կիրառմանը կամ սպառնալիքներին, և կոչ է արել բոլոր կողմերին նպաստել խաղաղությանն ու կայունությանը Միջին Արևելքում։

Հունվարի 11-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ իր վարչակազմը քննարկում է մի քանի տարբերակ, այդ թվում՝ Իրանի դեմ ռազմական ուժի հնարավոր կիրառումը՝ ի պատասխան երկրում զանգվածային անկարգությունների ճնշման։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում