Ռուսաստան

Ռուսական հարվածներից Ուկրաինայում կան զոհեր և վիրավորներ

2 րոպեի ընթերցում

Ռուսական հարվածներից Ուկրաինայում կան զոհեր և վիրավորներ

Գիշերը ռուսական ուժերը 25 հրթիռ և գրեթե 300 անօդաչու թռչող սարք են արձակել Ուկրաինայի ուղղությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդվում է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տեղեկագրում։

Հրթիռների և ԱԹՍ-ների մեծ մասը խոցվել կամ կալանվել են, սակայն 24 վայրերում գրանցվել են հարվածներ։

BBC-ի ռուսական ծառայությունը, վկայակոչելով տեղի իշխանություններին, հաղորդում է որ հարվածների հետևանքով Խարկովում 4 մարդ զոհվել է, 6-ը՝ վիրավորվել. թիրախավորվել է «Նոր փոստ»-ի տերմինալը, որտեղ հրդեհ է բռնկվել։

Կիևի մարզում կան ավերածություններ, բռնկվել են հրդեհներ։ Դնեպրոպետրովսկի մարզում գիշերվա հարվածների հետևանքով 2 մարդ է վիրավորվել, Օդեսայում կա 6 վիրավոր։

Ուկրաինայի էներգետիկայի նախարարությունը հայտնել է, որ Կիևում և Կիևի մարզում կշարունակվեն էլեկտրական հոսանքի վթարային անջատումները։  

Իր հերթին, ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գիշերը խոցվել է ուկրաինական 11 անօդաչու, որոնց մեծ մասը՝ Ռոստովի մարզի երկնքում։  

Ուկրաինայի անվտանգության ծառայության տեղեկացմամբ՝ ուկրաինական ուժերը հարված են հասցրել ՌԴ Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքում գտնվող «Ատլանտ Աերո» անօդաչու թռչող սարքեր արտադրող գործարանի արտադրական մասնաշենքին։ Տագանրոգի իշխանությունները ևս հայտնել են քաղաքի «արդյունաբերական օբյեկտի» վրա ԱԹՍ-ների հարվածների մասին. տուժածներ չկան։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում