Իրան

Չինաստանը մտադիր է պաշտպանել իր շահերը Թրամփի կողմից 25% մաքսատուրքի կիրառման դեպքում

1 րոպեի ընթերցում

Չինաստանը մտադիր է պաշտպանել իր շահերը Թրամփի կողմից 25% մաքսատուրքի կիրառման դեպքում

Չինաստանը հաստատակամորեն կպաշտպանի իր օրինական շահերը Իրանի հետ համագործակցության համար Միացյալ Նահանգների կողմից 25% մաքսատուրքի կիրառման դեպքում: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը։

«Մաքսատուրքերի պատերազմում չկան հաղթողներ: Չինաստանը վճռականորեն կպաշտպանի իր օրինական իրավունքներն ու շահերը», - ընդգծել է նա ճեպազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով Իրանի հետ բիզնես վարելու պատճառով ամերիկյան մաքսատուրքերի սահմանումը։

Ինչպես պարզաբանել է չինացի դիվանագետը, Պեկինը նման հարցերում ունի «պարզորոշ և հաստատուն դիրքորոշում»։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 25% մաքսատուրք է սահմանել բոլոր այն երկրների նկատմամբ, որոնք համագործակցում են Իրանի հետ: Դա տեղի է ունեցել Իսլամական Հանրապետությունում բողոքի ցույցերի ֆոնին, որոնց ընթացքում զոհերի թիվն, ըստ իրավապաշտպան խմբերի, գերազանցել է 600-ը։ Իրանի իշխանություններն անկարգությունների կազմակերպման պատասխանատու են համարում ԱՄՆ-ին և Իսրայելին: Միացյալ Նահանգների ղեկավարը չի բացառել Թեհրանի դեմ ուժի կիրառումը ցուցարարների զանգվածային սպանությունների դեպքում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում