Ռազմական

Աշխատանքից ազատել եմ այլ երկրի քաղաքացի զավակ ունեցող ՊՆ աշխատակիցներին. Պապիկյան

1 րոպեի ընթերցում

Աշխատանքից ազատել եմ այլ երկրի քաղաքացի զավակ ունեցող ՊՆ աշխատակիցներին. Պապիկյան

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն աշխատանքից ազատել է իր ղեկավարած գերատեսչության այն աշխատակիցներին, որոնք ունեն այլ երկրի քաղաքացի զավակներ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Պապիկյանը հայտնեց հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:

«Անմեղության կանխավարկածը հաշվի առնելով՝ ես չեմ կարող դա տարածել նաև այն աշխատակիցների վրա, որոնց զավակներն ազատվել են ծառայությունից հիվանդություն հիմքով, բայց կասկածի որդն ինձ շարունակում է ներսից կեղեքել և ճնշել, որ ես նրանց նկատմամբ նույնպես ուշադիր լինեմ»,- ասաց Պապիկյանը:

Նախարարը հայտնեց, որ ծառայությունից զարտուղի ճանապարհով ազատումները կանխելու համար պարբերաբար վերանայվում է զորակոչին ոչ ենթակա հիվանդությունների ցանկը:

Կարդացեք հոդվածը` فارسیРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում