Սևան համայնքում 2025 թվականին գրանցվել է 233 ծնունդ, 329 մահ
1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում 2025 թվականին գրանցվել է 233 ծնունդ, 329 մահ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, համաձայն ՔԿԱԳ Սևանի տարածքային սպասարկման գրասենյակի պատասխանատու Գուրգեն Իգնաթևոսյանի ներկայացրած հաշվետվության, Սևան համայնքի գրանցված նորածինների թիվը 233 է: Ամուսնության ակտային գրանցման համար դիմել է 165 զույգ: Ամուսնալուծության ակտային գրանցման դիմումների թիվը 49 է, հայրության որոշման ակտի գրանցումների թիվը՝ 94: ՔԿԱԳ գրանցումներում եղել է 258 կատարված ուղղում, լրացում, փոփոխություն: ՔԿԱԳ վկայականի կրկնօրինակ է ստացել 312 քաղաքացի: Տրամադրվել է 518 տեղեկանք:
Ընդհանուր առմամբ՝ կատարվել է 2128 գործարք:
Կատարված գործարքների դիմաց համայնքային բյուջե է մուտքագրվել 3 միլիոն 905 հազար դրամ պետական տուրք։