ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել շտապ հեռանալ Իրանից, այդ թվում՝ Հայաստանի տարածքով

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել «հենց հիմա հեռանալ» Իրանից՝ նշելով, որ երկրում ցույցերը մեծ թափ են ստացել, արգելափակվել է ինտերնետի հասանելիությունը, փակվել են ճանապարհները, իսկ ավիաընկերությունները սահմանափակել կամ չեղարկել են թռիչքները դեպի Իրան և այդ երկրից դուրս։ Որպես Իրանից հեռանալու տարբերակ առաջարկվում է նաև Հայաստանի տարածքը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածվել Իրանում ԱՄՆ վիրտուալ դեսպանատան կայքում։

«Իրանից հեռացեք հենց հիմա։ Ունեցեք Իրանից հեռանալու ծրագիր, որը չի հենվում ԱՄՆ կառավարության օգնության վրա։ Եթե չեք կարող հեռանալ, գտեք ապահով վայր ձեր բանակարանի ներսում կան այլ ապահով շենքում….. Խուսափեք ցույցերից», - նշված է հաղորդագրության մեջ։

Նաև նշվում է, որ ԱՄՆ կառավարությունը չի կարող ապահովել Իրանը լքող ԱՄՆ քաղաքացիների անվտանգությունը։

«ԱՄՆ քաղաքացիները պետք է ակնկալեն ինտերնետի շարունակական խափանումներ, ծրագրեն հաղորդակցության այլընտրանքային միջոցներ, իսկ եթե ապահով է, դիտարկեն ցամաքով Իրանից հեռանալու տարբերակը դեպի Հայաստան կամ Թուրքիա…. Երկուշաբթի՝ հունվարի 12-ի դրությամբ Հայաստանի ցամաքային սահմանը Ագարակ/Նորդուզ հատվածում բաց է», - հայտնել է դեսպանատունը։

Նշվում է, որ բացի Հայաստանից և Թուրքիայից, բաց են նաև Թուրքմենստանի ցամաքային սահմաները, իսկ Ադրբեջանի տարածքով լքելու հրատապ կարիքի դեպքում ԱՄՆ քաղաքացիները պետք է հաշվի առնեն, որ Իրանից Ադրբեջան մուտքը սահմանափակված է եղել ԱՄՆ քաղաքացիների համար լարված ժամանակաշրջաններում, օրինակ՝ 2025 թ. հունիսին Իրանի և Իսրայելի միջև հակամարտության ժամանակ։

Նաև խորհուրդ չի տրվում Իրանից հեռանալ Աֆղանստանի, Իրաքի կամ Պակիստանի հետ ցամաքային սահմաններով։

Իրանում հակակառավարական ցույցերը սկսվել են դեկտեմբերի 28-ից ազգային արժույթի աննախադեպ անկման և մեծ գնաճի պատճառով։ Ցույցերի ընթացքում զոհերի թիվն, ըստ իրավապաշտպան խմբերի, գերազանցել է 600-ը։ Նրանց թվում կան տասնյակ իրավապահներ։

Իրան

Թրամփը 25% մաքսատուրք է սահմանել Իրանի հետ բիզնես վարող երկրների նկատմամբ

Հայերեն English Русский Türkçe 中文

Իրաքի և ԱՄԷ-ի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությունն ու Եմենի զարգացումները

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն

Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել իր նախկին մամուլի քարտուղարի և ևս 9 անձի նկատմամբ

Իրանի և Պարսից ծոցի երկրների ԱԳ նախարարների հանդիպումն Օմանում հետաձգվել է

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը