Հայաստան

Անահիտ Ավանեսյանը «Էրեբունի» ԲԿ-ում հետևել է առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի գործարկման ընթացքին

2 րոպեի ընթերցում

Անահիտ Ավանեսյանը «Էրեբունի» ԲԿ-ում հետևել է առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի գործարկման ընթացքին

Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի գործարկման ընթացքին տեղում հետևելու, բարեփոխման ու դրա` արդեն գործնականում կիրառման վերաբեյալ բուժաշխատողների ու պացիենտների դիտարկումները լսելու համար Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հունվարի 12-ին եղել է «Էրեբունի» բժշկական կենտրոնում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են նախարարությունից:

«Թեև շուրջ տաս օր է, ինչ ապահովագրության համակարգը մտել է գործնական փուլ, բայց այս բուժկենտրոնում արդեն հասցրել են ապահովագրական փաթեթով դժվարամատչելի բուժծառայություններ տրամադրել մեր քաղաքացիներին:

Դրանց շարքում մի շարք թանկարժեք միջամտություններ են, որոնք մինչև համընդհանուր ապահովագրության ներդնումը պետական պատվերով կամ չէին տրամադրվում, կամ համավճարի տարբերակով միայն մի մասն էր պետության կողմից փոխհատուցվում»,-նշել են ԱՆ-ից:

Նախարարությունից հավելել են, որ բուժհաստատություններ այցերից բացի, Անահիտ Ավանեսյանը շարունակում է նաև առցանց տարբերակով պարբերաբար կապ հաստատել Հայաստանի տարբեր բուժկենտրոնների, պոլիկլինիկաների և ամբուլատորիաների բուժանձնակազմի հետ՝ ապահովագրությանն առնչվող յուրաքանչյուր հարց տեղում պարզաբանելու, ճիշտ ուղղորդելու, անհրաժեշտության դեպքում՝ օպերատիվ լուծում տալու համար։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում