Հայաստանի սպառողական շուկայում 2025-ին 12-ամսյա գնաճը կազմել է 3.3 տոկոս

6 րոպեի ընթերցում

Հայաստանի սպառողական շուկայում 2025 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին 12-ամսյա գնաճը (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ) կազմել է 3.3, իսկ 2025-ի նոյեմբերի համեմատ՝ 1.2 տոկոս: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն:

Հանրապետության այն բնակավայրերում, որոնցում կատարվել են դիտարկումներ, 2025 թվականի դեկտեմբերին սպառողական գները նոյեմբերի համեմատ աճել են 0.4-1.4%-ով: Ընդ որում, գնաճի համեմատաբար բարձր ցուցանիշն արձանագրվել է մայրաքաղաքում: 2025-ի հունվար-դեկտեմբերին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.3% (նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածում արձանագրվել էր 0.1% հավելաճ):

2025 թվականին ոգելից (ալկոհոլային) խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների գները նախանցյալ տարվա համեմատ աճել են 6, սննդամթերքի և ոչ ոգելից խմիչքինը՝ 5 տոկոսով: 2025-ի դեկտեմբերին՝ 2024 թվականի նույն ամսվա համեմատ, սննդամթերքն ու ոչ ոգելից խմիչքը թանկացել է 4.3, իսկ 2025-ի նոյեմբերի համեմատ՝ 2.9 տոկոսով: Ոգելից խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների գները դեկտեմբերին՝ նոյեմբերի համեմատ, աճել են 0.6, իսկ 2024-ի դեկտեմբերի համեմատ՝ 7.3 տոկոսով:

Թռչնամսի գինը 2025 թվականի դեկտեմբերին մեկամյա կտրվածքով աճել է 4.3,  տավարի, խոզի և գառան մսերինը՝ համապատասխանաբար 11.7, 12.7 և 14.1%-ով: 2025-ի նոյեմբերի համեմատ նշված մթերքը թանկացել է համապատասխանաբար 2.4, 7.4, 2.9 և 0.8%-ով:

2025 թվականի դեկտեմբերին՝ 2024-ի նույն ամսվա համեմատ ձավարը թանկացել է 2.6, հացը՝ 3.6, հաճարը՝ 4.1, մակարոնեղենը՝ 7.9, հնդկացորենը՝ 9.4, ոլոռը՝ 10.4 տոկոսով: 2025 թվականի նոյեմբերի համեմատ դրանց գինը բարձրացել է համապատասխանաբար 0.6, 0.6, 1.3, 0.1, 1.3 և 1 տոկոսով:

«Իշխան» ձկնատեսակի գինը 2025-ի դեկտեմբերին՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է 18.3, իսկ 2025-ի նոյեմբերի համեմատ՝ 5.3%-ով:

2025-ի դեկտեմբերին՝ 2024-ի նույն ամսվա համեմատ կարագը և մարգարինը թանկացել են 7.2 և 7.4 տոկոսով: 2025-ի նոյեմբերի համեմատ դրանց գներն աճել են համապատասխանաբար 1 և 1.8 տոկոսով: Արևածաղկի յուղի գինը 2025-ի դեկտեմբերին՝ 2024-ի նույն ամսվա համեմատ աճել է 8.2, իսկ 2025-ի նոյեմբերի համեմատ՝ 0.4%-ով:

2025-ի դեկտեմբերին՝ 2024-ի նույն ամսվա համեմատ պանրի գինն աճել է 4.6, թարմ կաթինը՝ 4.7%-ով, իսկ 2025-ի նոյեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 1.5 և 1.4%-ով:

Ձվի գինը 2025-ի դեկտեմբերին մեկամյա կտրվածքով աճել է 7.2, իսկ 2025-ի նոյեմբերի համեմատ՝ 4.3%-ով:

2025-ի դեկտեմբերին՝ 2024-ի նույն ամսվա համեմատ հրուշակեղենի գինն աճել է 2.4, սուրճինը՝ 9.5, կակաոյինը՝ 31.9%-ով: 2025-ի նոյեմբերի համեմատ նշված մթերքը թանկացել է համապատասխանաբար 0.7, 0.2 և 1.4%-ով:

Շաքարի և շաքարավազի գները 2025-ի դեկտեմբերին՝ 2024-ի նույն ամսվա համեմատ բարձրացել են 1.1%, իսկ 2025-ի նոյեմբերի համեմատ՝ 1.4%-ով:

Բանջարեղենը 2025-ի դեկտեմբերին՝ 2024-ի նույն ամսվա համեմատ էժանացել է 7.5 տոկոսով, սակայն 2025-ի նոյեմբերի համեմատ թանկացել է 12.5-ով:

Մրգերի գները 2025-ի դեկտեմբերին՝ 2024-ի նույն ամսվա համեմատ աճել են 0.7, իսկ 2025-ի նոյեմբերի համեմատ` 0.1%-ով:

2025-ի դեկտեմբերին՝ 2024-ի նույն ամսվա համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գներն աճել են 0.9 տոկոսով, իսկ 2025-ի նոյեմբերի համեմատ գների մակարդակը մնացել է անփոփոխ:

Հանրապետության դիտարկվող 9 բնակավայրերում 2025-ի դեկտեմբերին՝ նոյեմբերի համեմատ, ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0.1-0.5%-ով (գնաճի համեմատաբար բարձր ցուցանիշ արձանագրվել է Հրազդան քաղաքում), 1-ում՝ գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ, իսկ մայրաքաղաքում գրանցվել է 0.2% գնանկում:

2025-ի դեկտեմբերին՝ նոյեմբերի համեմատ, հանրապետությունում գրանցվել է բենզինի՝ 0.1% գնաճ և դիզելային վառելիքի՝ 0.1% գնանկում: 2025-ի դեկտեմբերին՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են 0.8 և 0.9%-ով, իսկ 2025-ի հունվար-դեկտեմբերին՝ 2024-ի համեմատ, համապատասխանաբար 2.2 և 4.1%-ով:

2025-ի դեկտեմբերին՝ 2024-ի նույն ամսվա համեմատ հանրապետությունում արձանագրվել է հեղուկ ածխաջրածինների (բութան, պրոպան և այլն) 8.6% գնանկում, իսկ 2025-ի նոյեմբերի համեմատ՝ 19.2% գնաճ: 2025-ի դեկտեմբերին հեղուկ ածխաջրածինների միջին ամսական գինը կազմել է 193.6 դրամ:

Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2025-ի դեկտեմբերին՝ 2024-ի նույն ամսվա համեմատ, սակագներն աճել են 3.1, իսկ 2025-ի նոյեմբերի համեմատ՝ 0.1%-ով:

2025թ. դեկտեմբերին՝ նոյեմբերի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է սպառողական գների 1.2% հավելաճ և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 0.1% նվազում (ՀՀ դրամն արժևորվել է):

2025-ի դեկտեմբերին՝ 2024-ի նույն ամսվա համեմատ սպառողական գների 3.3% հավելաճն ուղեկցվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 3.8% նվազումով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել է սպառողական գների 1.5% հավելաճ և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 2 % նվազում: 2025-ի դեկտեմբերին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 381.5 դրամ (2024թ. դեկտեմբերին 396.5 դրամ էր):

 

Հայերեն Русский 中文

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն