Իրանում տեղի են ունեցել ցույցեր՝ ի աջակցություն կառավարության

2 րոպեի ընթերցում

Իրանի բազմաթիվ քաղաքներում տեղի են ունեցել կառավարամետ ցույցեր՝ ընդդեմ անկարգությունների մասնակիցների գործողությունների: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը։

Ըստ հեռուստառադիոընկերության տվյալների՝ ցույցեր են տեղի  ունեցել ավելի քան մեկ տասնյակ քաղաքներում։ Ցուցարարները վանկարկել են կառավարությանն աջակցող կարգախոսներ և «դատապարտել խռովարարների կողմից վերջերս կատարված ահաբեկչական գործողությունները»։

Բողոքի ցույցերն Իրանում սկսվել էին 2025 թ. դեկտեմբերի վերջին իրանական ռիալի կտրուկ արժեզրկման և հիպերինֆլյացիայի պատճառով։ Սկզբում բողոքի ցույցերի հիմնական թեման դարձել են փոխարժեքի կտրուկ տատանումները և դրանց ազդեցությունը մեծածախ ու մանրածախ գների վրա: Սակայն ավելի ուշ Իրանի մի շարք քաղաքներում բողոքի ցույցերը վերածվել են ոստիկանության հետ բախումների, իսկ կարգախոսները ստացել են քաղաքական բնույթ՝ թիրախավորելով Իրանի ներկայիս քաղաքական համակարգը:

Իրանական կողմը ցույցեր հրահրելու մեջ է մեղադրում ԱՄՆ-ին և Իսրայելին։

Իրան

Իրանում իրադրությունն ամբողջությամբ վերահսկողության տակ է. Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հունվարի 12-ին հայտարարել է, որ երկրում իրադրությունն ամբողջությամբ վերահսկողության տակ է։ ԱԳ նախարարը տեղեկացրել է, որ իրենք ունեն տեսանյութեր, որտեղ երևում է, թե ինչպես են զենքեր մատակարարվում ցուցարարներին՝ նշելով, որ Իրանի իշխանություններն առաջիկայում կհրապարակեն ձերբակալվածների խոստովանությունները։ Նա մեղադրել է ԱՄՆ-ին՝ ցույցերը հրահրելու ու թեժացնելու մեջ։

Արևմտյան լրատվամիջոցները հայտնել են, որ ցույցերի ընթացքում կան հարյուրավոր զոհեր։ Մասնավորապես, Assocated Press-ը, հղում անելով ամերիկյան իրավապաշտպան կազմակերպություններից մեկի տվյալներին, հայտնում է 544 զոհի մասին, որոնցից 496-ը ցուցարարներ են, իսկ 48-ը՝ իրավապահներ։ Լրատվամիջոցի տվյալներով՝ երկրում շուրջ երկու շաբաթ շարունակվող ցույցերի ընթացքում ձերբակալվել է ավելի քան 10600 մարդ։ 

Իրանում զոհերի հիշատակին եռօրյա սուգ է հայտարարվել։

Հայերեն Русский

ՀՀ ԶՈՒ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» գերժամանակակից հրետանային միջոցով

Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք մարդ տեղափոխվել է բժշկական կենտրոն

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին

ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Բռնության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված իրազեկման հանդիպմանը

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն