Մահացել է Վազգեն Սարգսյանի հայրը
1 րոպեի ընթերցում

94 տարեկանում կյանքից հեռացել է Հայաստանի երջանկահիշատակ վարչապետ, Հայաստանի ազգային հերոս Վազգեն Սարգայանի հայրը՝ Զավեն Սարգսյանը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է վերջինիս որդին՝ քաղաքական գործիչ, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը։
«Իմ շատ սիրելի և օրինակելի հայրը գնաց գնաց հավերժի ճանապարհով։ Հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 13-ին, ժամը 17։00-ին, Արարատ գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցում»,- գրել է Արամ Սարգսյանը։
Կարդացեք հոդվածը` Español