Հայաստան

Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի

1 րոպեի ընթերցում

Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի

Հունվարի 11-ի և 12-ի ցերեկը, 16-ին Հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 12-ի գիշերը և առավոտյան, 13-15-ն առանձին շրջաններում սպասվում է ձյուն։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վրկ, հունվարի 11-ի ցերեկը, 12-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ արագությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում հունվարի 11-ի և 14-ի ցերեկը, 12-ին, 13-ի գիշերը, 15-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 13-ի ցերեկը, 14-ի գիշերը և առավոտյան սպասվում է ձյուն։

 

 

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում