ՀՀ ԿԳՄՍ նախարարը խնկարկել և ծաղիկներ է խոնարհել Սերգեյ Փարաջանովի շիրիմին

1 րոպեի ընթերցում

ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրը՝ հունվարի 9-ին, Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալներ Դանիել Դանիելյանը և Ալֆրեդ Քոչարյանը, Փարաջանովի թանգարանի տնօրեն Անահիտ Միքայելյանը, Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը, թանգարանի աշխատակիցները, մի խումբ արվեստագետներ և Փարաջանովի արվեստի երկրպագուներ այցելել են Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ ներկաները խնկարկել և ծաղիկներ են խոնարհել Սերգեյ Փարաջանովի շիրիմին:

Գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ հիշեցվում է, որ լեգենդար կինոռեժիսորի 100-ամյակը  հանդիսավորությամբ նշվել է 2024 թվականին․ հոբելյանն ընդգրկվել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025թթ. օրացույցում:

Հայերեն Español