Սոցիալական հարցեր

Նախատեսվում է մի շարք օրենքներում հանել պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքի շեմը

1 րոպեի ընթերցում

Նախատեսվում է մի շարք օրենքներում հանել պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքի շեմը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մշակել և շրջանառության մեջ է դրել մի նախագիծ, որով նախատեսվում է հանել պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքի շեմը մի շարք օրենքներում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տրամադրած տեղեկանքում նշված է, որ այդ սահմանափակումը վերաբերելի է 24 հազար 396 պաշտոնի։  

Նախագծի համաձայն մասնավորապես նախատեսվում է «Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին», «Համայնքային ծառայության մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Անձնական տվյալների պաշտպանության մասին», «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին», «Հարկային ծառայության մասին», «Մաքսային ծառայության մասին» օրենքներից հանել պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքի շեմը։

Նախագծերի փաթեթը ներկայացվել է ՀՀ արդարադատության նախարարություն՝ պետական-իրավական փորձաքննության եզրակացություն տրամադրելու նպատակով։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում