Գեղարքունիքից 2025-ին ՀՀ քաղաքաշինության կոմիտե է ներկայացվել 122 քաղաքաշինական և հողաշինական գործ
1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզից 2025 թվականի ընթացքում ՀՀ քաղաքաշինության կոմիտե է ներկայացվել 122 քաղաքաշինական և հողաշինական գործ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, դրանցից դրական եզրակացություն է ստացել 24-ը, մնացած 98 քաղաքաշինական և հողաշինական գործերը գտնվում են լրամշակման տարբեր փուլերում: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն է ներկայացվել 29 էլեկտրամատակարարման թույլտվություն ստանալու փաստաթղթերի փաթեթները համապատասխանեցնելու գործեր, որոնցից դրական եզրակացություն է ստացել 13 գործ, իսկ մնացած 16 գործերը գտնվում են լրամշակման փուլում:
Մարզպետի աշխատակազմին համաձայնեցման է ներկայացվել 21 քաղաքաշինական և էլեկտրամատակարարման թույլտվություն ստանալու փաստաթղթերի փաթեթ, որոնցից դրական եզրակացություն է ստացել 10 փաթեթ, իսկ մնացած 11-ը ուղարկվել է համայնքներ՝ լրամշակման նպատակով: