Գեղարքունիքում 2025-ին բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրով 88 ընտանիքի տրամադրվել է շինթույլտվություն
1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզում 2025 թվականին «ՀՀ սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագիր»-ի շրջանակներում 88 ընտանիքնի տրամադրվել է շինարարության թույլտվություն։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, շինթույլտվություններից 6-ը Ճամբարակ համայնքում է, 82-ը՝ Վարդենիս համայնքում։ 88 բնակարանից 11-ում 2026 թվականի սկզբի դրությամբ շինարարությունն ավարտված է, մնացած 66-ում շինարարական աշխատանքները գտնվում են ընթացքի մեջ, որոնք կավարտվեն 2026 թվականի ընթացքում
Վարդենիս համայնքում անհատական բնակելի տներ կառուցվում են Սոթք, Վերին Շորժա, Ներքին Շորժա, Ազատ, Կութ, Նորաբակ բնակավայրերում, Ճամբարակ համայնքում՝ Վահան բնակավայրում։
Մեկ բնակարանի կառուցման համար շահառու ընտանիքին հատկացվում է 16 միլիոն դրամ։