Մարզեր

2025-ին Հրատապ և անհետաձգելի համարվող ծրագրի շրջանակներում Գեղարքունիքում իրականացվել է 4 ծրագիր

1 րոպեի ընթերցում

2025-ին Հրատապ և անհետաձգելի համարվող ծրագրի շրջանակներում Գեղարքունիքում իրականացվել է 4 ծրագիր

2025 թվականին Հրատապ և անհետաձգելի համարվող ծրագրի շրջանակներում Գեղարքունիքի մարզում իրականացվել է 4 ծրագիր։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, այդ  ծրագրերի կատարման  արդյունքում Գավառ քաղաքի Հացառատ թաղամասում կառուցվել է 800 գծամետր երկարության նոր կոյուղագիծ, վերակառուցվել է 2 բազմաբնակարան բնակելի շենքի տանիք և Խաչաղբյուր բնակավայրի կամուրջը, ինչպես նաև Ճամբարակ քաղաքում վերականգնվել է շուրջ 260 գծամետր երկարությամբ հենապատը։

Այս ծրագրի շրջանակներում ՀՀ պետական բյուջեից հատկացվել է շուրջ 200 միլիոն դրամ։ 2025 թվականի մասհանումների /ռոյալթի/ ծրագրերով ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքին է հատկացվել 84.7 միլիոն  դրամ, որով համայնքի համար ձեռք է բերվել ավտոաշտարակ, իսկ առաջիկայում նախատեսվում է իրականացնել ոռոգման համակարգի և խմելու ջրի ջրագծերի կառուցում, փողոցային լուսավորության անցկացում համայնքի տարբեր բնակավայրերում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում