Մարզեր

Գեղարքունիքում 2025-ին ամբողջությամբ ավարտվել է սուբվենցիոն 156 ենթածրագիր

3 րոպեի ընթերցում

Գեղարքունիքում 2025-ին ամբողջությամբ ավարտվել է սուբվենցիոն 156 ենթածրագիր

Գեղարքունիքի մարզում 2025 թվականին ամբողջությամբ ավարտվել է սուբվենցիոն 156  ենթածրագիր։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, 2025 թվականին Գեղարքունիքի մարզի համայնքների կողմից ներկայացվել է 31 ծրագիր՝ 136 ենթածրագրով, որից Միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հաստատվել է 28  ծրագիր՝ 128 ենթածրագրով, և 2025 թվական է տեղափոխվել 2023-2024 թվականներից 94 ենթածրագիր։ Այսպիսով, 222 ենթածրագրերի ընդհանուր արժեքը կազմել է 18,3 միլիարդ ՀՀ  դրամ, որից  ՀՀ կառավարության մասնաբաժինը 11,4  միլիարդ  դրամ է կամ  ընդհանուր արժեքի 62,3 տոկոսը, համայնքային մասնաբաժինը՝ 6,9 միլիարդ  դրամ կամ  37,7  տոկոս։

2025 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ ամբողջությամբ ավարտվել է 156 ենթածրագիր: 66 ենթածրագրից 60-ի ավարտման ժամկետը պայմանագրով նախատեսված է 2026 թվականին, իսկ 6 ենթածրագիր տարբեր պատճառներով տեղափոխվել է այս  տարի:

156 ավարտված ենթածրագրի արդյունքում ծախսվել է շուրջ 11 միլիարդ 989 միլիոն  դրամ, որից ՀՀ կառավարության մասնաբաժինը 7 միլիարդ 222 միլիոն  դրամ է, համայնքային մասնաբաժինը՝ 4 միլիարդ 766 միլիոն  դրամ։

Ընդհանուր առմամբ,  մարզում սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում 2025 թվականի ընթացքում կառուցվել է 84 կիլոմետր 69 մետր խմելու ջրագիծ, 50 կիլոմետր 25 մետր ոռոգման ցանց,  50 կիլոմետր 768 մետր  լուսավորության ցանց և 4 կիլոմետր 954 մետր  գազատար։ Ասֆալտապատվել և սալիկապատվել է 65 կմ 200 մետր համայնքային նշանակության փողոցներ ու մայթեր,  9079  քմ մակերես զբաղեցնող բազմաբնակարան  շենքերի բակեր, սալարկվել է 6958 քմ համայնքային նշանակության փողոցներ և մայթեր։ Հիմնանորոգվել են 8 բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքներ՝ 5581 քմ ընդհանուր մակերեսով, կառուցվել է մեկ մանկապարտեզ՝ 90 սանի համար, Գավառ քաղաքում շահագործվել է  շատրվանային համակարգ, Ծակքար բնակավայրում կառուցվել է հանդիսության սրահը, վերանորոգվել է մշակութային կենտրոնը և Ճամբարակի համայնքապետարանի վարչական շենքը։

2025 թվականի ընթացքում մշակութային կենտրոնների, համայնքային նշանակության շենքերի և մանկապարտեզների համար ձեռք է բերվել անհրաժեշտ գույք։ 

ՀՀ Գեղարքունիքի մարզպետի հանձնարարությամբ շուրջ 450 մշտադիտարկման այցեր են իրականացվել մարզում այլ գերատեսչությունների և սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացվող շինարարական օբյեկտներում: Ուսումնասիրությունների արդյունքում 39 օբյեկտում արձանագրվել են  թերություններ, որոնց գերակշիռ մասը կապալառու կազմակերպությունների կողմից շտկվել է, իսկ մնացածը գտնվում է շտկման փուլում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում