Հայաստան

Անահիտ Ավանեսյանը հայտնել է առողջության ապահովագրավճարի միասնական հաշվեհամարը

1 րոպեի ընթերցում

Անահիտ Ավանեսյանը հայտնել է առողջության ապահովագրավճարի միասնական հաշվեհամարը

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը պարզաբանում է ներկայացրել գործատուների, հաշվապահների և ֆինանսիստների կողմից հնչող հարցի վերաբերյալ՝ կապված առողջության համընդհանուր ապահովագրության ապահովագրավճարի փոխանցման կարգի հետ։

«Տեղեկացնեմ, որ գանձապետական միասնական հաշվի եկամտային մասում բացվել է հետևյալ 900005003703 հաշվեհամարը, որին պետք է փոխանցվի ապահովագրավճարի համար գանձված գումարը` նպատակ դաշտում նշելով «Ապահովագրավճար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Ավանեսյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում