Մինչև ժամանակավոր կառավարչի նշանակումը ՀԷՑ-ում իրականացված է եղել հաստատված ներդրումային ծրագրի 27 տոկոսը

5 րոպեի ընթերցում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հայտարարություն է տարածել՝ արձագանքելով լրատվամիջոցների որոշ հրապարակումների։

«Արմենպրես»-ը ներկայացնում է ընկերության տարածած հայտարարությունը.

«Ի պատասխան այսօր լրատվամիջոցներում տեղ գտած մի քանի ոչ արժանահավատ և ակնհայտ խեղաթյուրված պնդումների՝ ՀԷՑ ՓԲԸ-ն ներկայացնում է խնդրո առարկաների վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն․

Տեղեկացնում ենք, որ 2025թ.-ի համար ընկերության ներդրումային ծրագիրը հաստատվել է շուրջ 47,6 մլրդ ՀՀ դրամ, որից մինչև ՀԾԿՀ նախագահի կողմից ՀԷՑ-ի նկատմամբ վարչական վարույթի հարուցումը և Ժամանակավոր կառավարչի նշանակումը՝ 2025թ. հուլիսի 1-ի դրությամբ ծրագրի փաստացի կատարման ցուցանիշը կազմել է շուրջ 12,8 մլրդ ՀՀ դրամ, այսինքն՝ ֆինանսական տարվա առաջին կեսի ավարտին կատարված էր հաստատված ծրագրի ընդամենը 27%-ը:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ ժամանակավոր կառավարումը ստանձնելուց անմիջապես հետո Ժամանակավոր կառավարչի հանձնարարությամբ՝ ի թիվս բազմաթիվ այլ համակողմանի ուսումնասիրությունների և վերահսկողական գործառույթների, նախաձեռնվել են նաև Ընկերությունում ներդրումային ծրագրի իրականացման տնտեսական արժեշղթայում ներգրավված կազմակերպությունների հետ գործող պայմանագրերի պայմանների (գնումների և մատակարարումների գնագոյացումների, կապալի աշխատանքների արտապատվիրակման պայմանների և այլն) համալիր ուսումնասիրություններ, ինչից պարզ է դարձել, որ ներդրումային ծրագրի իրականացման ողջ արժեշղթան մինչ այդ ՀԷՑ-ում իրականացվել է բացառապես «Տաշիր» ընկերությունների խմբի մաս հանդիսացող կամ սեփականատերերին ու վերջիններիս մերձավոր շրջապատին ուղղակիորեն փոխկապակցված տնտեսվարող սուբյեկտների կողմից՝ շուկայական արժեքներից զգալիորեն ուռճացված գներով և կապալի աշխատանքների, մատակարարումերի ու ծառայությունների մատուցման ժամկետների էական խախտումներով։

Դրանով պայմանավորված՝ ՀԷՑ-ում մեկնարկել է մասշտաբային գործընթաց՝ մասնավորապես ներդրումային ծրագրի իրականացման աշխատանքները դուրս բերելու ակնհայտ մենաշնորհային փակ-հակամրցակցային տնտեսական ցիկլից և բաց, թափանցիկ ու ներառական մրցութային գործընթացների միջոցով ոլորտից ներգրավվելու առավել մրցակցային և ՀԷՑ-ի համար բավականին շահեկան գնառաջարկներ ու էներգետիկ ոլորտի փորձառու տնտեսվարող սուբյեկտներ (արտադրողներ, մատակարարներ, ներմուծողներ, ինչպես նաև՝ նեղ մասնագիտական աշխատուժ և այլն)։

Վերջնարդյունքում՝ 2025թ․ երկրորդ կիսամյակի ընթացքում, մեկտեղելով նաև ոլորտային շուկաների ուսումնասիրության, գնանշումների և բուն գնումների իրականացման բավականին ժամանակատար և մասշտաբային գործընթացները, Ժամանակավոր կառավարչի թիմին հաջողվել է հաշվետու տարվա դեկտեմբերի 30-ի դրությամբ՝ հաստատված շուրջ 47,6 մլրդ ՀՀ դրամ ներդրումային ծրագրից կյանքի կոչել ևս 15,4 մլրդ ՀՀ դրամի աշխատանքներ՝ 2025թ․ ներդրումային ծրագրի կատարողականը փաստացի հասցնելով շուրջ 28,2 մլրդ ՀՀ դրամի (բացառապես «մուտք-շահագործում» կարգավիճակում)։ Հարկ է նշել, որ տարվա 2-րդ կիսամյակի ընթացքում՝ Ժամանակավոր կառավարչի թիմը նույն ժամանակային կտրվածքով ապահովել է ավելի քան 2,6 մլրդ ՀՀ դրամի ավել աշխատանքների կատարում, քան իրականացվել էր մինչև ժամանակավոր կառավարչի նշանակումը՝ տարվա առաջին կեսի արդյունքներով)։

Ինչ վերաբերում է Ամանորի նախօրեին ՀԷՑ-ի բաշխման ցանցում տեղի ունեցած վթարների և հոսանքազրկումների թեմայի շահարկմանը, ապա պաշտոնական վիճակագրությունը փաստում է, որ 2024թ․ տարեվերջին ՀԷՑ-ի հոսանքազրկված բաժանորդների թիվը եղել է շուրջ 32,000, այն դեպքում, որ 2025թ․-ի ավարտին այդ ցուցանիշը կազմել է ընդամենը 9,200 բաժանորդ։

Հարկ ենք համարում նաև նշել, որ առանձին քննարկման առարկա է հանդիսանում մինչև ՀԾԿՀ նախագահի կողմից ՀԷՑ-ի նկատմամբ վարչական վարույթի հարուցումը ՀԷՑ-ի ներդրումային ծրագրերի կազմման գործընթացում սահմանված առաջնահերթությունների, դրա իրականացման մեխանիզմների և բյուջեների ձևավորման գործիքակազմերն այն դեպքում, երբ օրինակ ՀԷՑ-ի կառավարման նախորդ փուլերում Ընկերության ներդրումային ծրագրով նախատեսված միջոցների զգալի մասը՝ մինչև բուն մատակարարումների և աշխատանքների մեկնարկը, ուղղվել է վերոնշյալ փոխկապակցված «արտոնյալ» ընկերություններին՝ կանխավճարների տեսքով (ավելի քան տասնյակ միլիարդավոր ՀՀ դրամի հասնող գումարներով)»։

Հայերեն

Լեգիտիմության միակ աղբյուրը ժողովուրդն է. Փաշինյանը՝ ընտրությունների ոչ լեգիտիմ լինելու վերաբերյալ ընդդիմադիրների հայտարարությունների մասին

Սոցիալական կրեդիտից նվիրատվություն անելու հնարավորություն կտրվի

ՔՊ անդամները փակ քվեարկությամբ կորոշեն, թե ով է լինելու ԱԺ նախագահը նոր ձևավորվելիք խորհրդարանում

Հանրահայտ հույն երգիչ Նիկոս Վերտիսը Հայաստանում է. նա հանդես կգա մենահամերգով

«Աշխարհը՝ մեկ բաժակում». Նարեկ Մելքոնյանի լուսանկարչական աշխատանքները նորովի կբացահայտեն հայտնի և անհայտ վայրերը

Իրանի ԱԳՆ-ն քննադատել է ՆԱՏՕ-ի երկրներին Թեհրանի հետ հակամարտության ժամանակ Վաշինգտոնին օգնելու համար

2026 թվականի մայիսին Հայաստանում գրանցվել է աշխատատեղերի պատմական առավելագույն ցուցանիշ. վարչապետ

Հայաստանի կառավարության անդամների կազմում փոփոխություններ չեն լինի

ԱՄՆ Սենատը մերժել է Իրանի հետ հակամարտության հարցում Թրամփի լիազորությունները սահմանափակող բանաձևը

Հայտնի են դրամաշնորհային մրցույթի արդյունքները