Վարչապետին սպասարկող մեքենայի պետհամարանիշը կփոխվի. Փաշինյանը ներկայացրեց պատճառը

1 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, թե ինչու է որոշում կայացվել վարչապետին սպասարկող ավտոմեքենայի «001 ՍՍ» հնգանիշ պետհամարանիշը փոխարինել «1» պետհամարանիշով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանը թեմային անդրադարձավ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում:

«Որոշակի ինդիկացիա է եղել, որ գործող համարանիշի վրա գրվող հայերեն «ՍՍ» տառերը արձանագրվել են որպես Սերժ Սարգսյանի անվան սկզբնատառեր: Մենք կարծում ենք, որ պետական համարանիշը չպետք է որևէ մեկի անվանատառը կրի»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետն անդրադարձավ նաև դիտարկմանը, թե նախկինում քննադատել է պետական պաշտոնյաների, այդ թվում՝ վարչապետին սպասարկող մեքենաների համար «գոլդ» համարանիշների օգտագործումը:

«Մենք ժամանակի ընթացքում որոշ մոտեցումներ վերանայել ենք այն տրամաբանությամբ, որ, այնուամենայնիվ, պետական որոշակի ատրիբուտներ կան, որ պարտավոր ենք պահել, պետական արարողակարգի հարց է»,- նշեց վարչապետը:

Վարչապետին սպասարկող մեքենայի պետհամարանիշի փոփոխության վերաբերյալ որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության հունվարի 8-ի նիստում:  

Հայերեն 中文

Հայաստանում ֆրանսիական համալսարանի Միսաք Մանուշյանի անունը կրող հոսքի շրջանավարտները ստացել են դիպլոմները

Մալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանա

Աբովյանում կայանալիք ՏԻՄ ընտրություններում ՔՊ ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը

Վերակառուցվում է Երևանի հարավային մուտքը՝ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը

Այլ անձանց բջջային հեռախոսներով և նրանց անվամբ ձևակերպել են մոտ 15 միլիոն դրամի վարկեր․ Տավուշի քրեական ոստիկանների բացահայտումը

Գևորգ Պապոյանն այցելել է «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի Արտաշատի մթերման կետ

Թրամփի կարծիքով` Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմը շատ շուտով կավարտվի

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Սարգիս Հայոցյանն ազատվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից

Մաշտոցի անվան Մատենադարանի և Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի միջև հուշագիր է ստորագրվել