Միացյալ Նահանգներ

Կիևն ու Վաշինգտոնն Ուկրաինայում հակամարտության դադարեցման շուրջ հերթական քննարկումն են անցկացրել

1 րոպեի ընթերցում

Կիևն ու Վաշինգտոնն Ուկրաինայում հակամարտության դադարեցման շուրջ հերթական քննարկումն են անցկացրել

Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ դեսպան Սթիվ Ուիթքոֆի և Թրամփի փեսայի՝ Ջարեդ Քուշների հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Ռուստեմ Ումերովը՝ համապատասխան գրառում կատարելով տելեգրամյան իր ալիքում։

«Մենք խորհրդակցությունների ևս մեկ փուլ անցկացրինք ԱՄՆ հատուկ դեսպան Սթիվ Ուիթքոֆի, Ֆրանսիայում ԱՄՆ դեսպան Չարլզ Քուշների, Ջարեդ Քուշների և Սպիտակ տան պաշտոնյա Ջոշ Գրյունբաումի հետ։ Սա ամերիկյան կողմի հետ Փարիզում երկու օրվա ընթացքում երրորդ հանդիպումն էր», - գրել է Ումերովը։

Վերջինիս բնորոշմամբ՝ հանդիպմանը քննարկվել է ուկրաինական հակամարտության դադարեցման հարցը, ինչպես նաև օրակարգում ներառված են եղել Ուկրաինայի, եվրոպացի գործընկերների և Միացյալ Նահանգների մասնակցությամբ առաջնորդների մակարդակով հետագա շփումների հնարավոր ձևաչափերը։ 

Ռուստեմ Ումերովը նշել է, որ Վոլոդիմիր Զելենսկին լրացուցիչ կտեղեկացվի հանդիպման մասին։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում