Հայաստան

Ժաննա Անդրեասյանի հավաստմամբ՝ Ծիծեռնակաբերդի վերանորոգումն ապրիլի 24-ին ավարտված կլինի

1 րոպեի ընթերցում

Ժաննա Անդրեասյանի հավաստմամբ՝ Ծիծեռնակաբերդի վերանորոգումն ապրիլի 24-ին ավարտված կլինի

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրն ու թանգարանը այցելուների համար այս ընթացքում չեն փակվել, իսկ մեկնարկած վերանորոգումը կավարտվի նախանշված ժամկետում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հունվարի 7-ի ասուլիսին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Հուշահամալիրը և թանգարանը բաց են և չեն փակվելու որևէ օր, որևէ ժամ, այդ թվում՝ ապրիլի 24-ին»,-հավաստիացրեց նախարարը։

Անդրեասյանը մանրամասնեց, որ ներկայում մեկնարկել է Ծիծեռնակաբերդի 3 մույթերի սալերի տեղադրումը և մասնագիտական հանրույթի հետ համագործակցությամբ բոլոր անհրաժեշտ աշխատանքներն իրականացվում են պատշաճ որակով։

«Որևէ մտահոգություն մեր քաղաքացիները կարող են չունենալ․ ովքեր ուզում են այցելել՝ հուշարձանն այսօր էլ բաց է, իսկ ապրիլի 24-ին աշխատանքներն ավարտված կլինեն»,-եզրափակեց ԿԳՄՍ նախարարը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում