Սիրիական բանակը Հալեպի քրդաբնակ թաղամասերը հայտարարել է ռազմական գոտի

2 րոպեի ընթերցում

Սիրիական բանակի հրամանատարությունը հունվարի 7-ին Հալեպի Շեյխ Մակսուդ և Աշրաֆիե քրդաբնակ թաղամասերը հայտարարել է ռազմական գոտի՝ ընդգծելով, որ քաղաքացիական անձինք պետք է հեռու մնան այդ երկու թաղամասերում գտնվող «Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի» (ՍԴՈւ) դիրքերից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է սիրիական SANA գործակալությունը։

«Հալեպի Շեյխ Մակսուդ և Աշրաֆիե թաղամասերն այսօր ժամը 15:00-ից հետո համարվում են փակ ռազմական գոտիներ, և մենք կոչ ենք անում մեր քաղաքացիական բնակչությանը հեռու մնալ ՍԴՈւ-ի դիրքերից։ Հալեպի Շեյխ Մակսուդ և Աշրաֆիե թաղամասերում այսօր ժամը 15:00-ից սկսած հայտարարվել է նաև լրիվ պարետային ժամ», - նշված է հայտարարության մեջ։

Հրամանատարության հայտարարության մեջ նաև նշվում է, որ «Հալեպի Շեյխ Մակսուդ և Աշրաֆիե թաղամասերում ՍԴՈւ-ին պատկանող բոլոր ռազմական դիրքերը դարձել են բանակի օրինական ռազմական թիրախներ»։

Իր հերթին Հալեպի նահանգապետ Ազզամ ալ-Ղարիբը կոչ է արել Շեյխ Մակսուդ և Աշրաֆիե թաղամասերի բնակիչներին, որոնք ցանկանում են հեռանալ, օգտվել մարդասիրական միջանցքներից, որոնք բաց էին մնալու մինչև հունվարի 7-ի ժամը 15:00-ն։

Սիրիայի արտակարգ իրավիճակների և աղետների կառավարման նախարարությունը հաստատել է, որ Շեյխ Մակսուդ և Աշրաֆիե թաղամասերից տարհանվել է 850 քաղաքացիական անձ։

Նախարարությունը պատրաստակամություն է հայտնել օգնություն ցուցաբերելու սիրիացի քաղաքացիներին և նրանց տեղափոխելու ապաստարաններ կամ Հալեպի անվտանգ տարածքներ՝ ըստ իրենց ընտրության։

Հալեպում հունվարի 6-ին բախումներ են սկսվել քրդերի գլխավորած «Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի» և սիրիական բանակի միջև, որոնք հանգեցրել են քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի և լայնածավալ նյութական վնասների։

Սփյուռք

Հալեպում տեղի ունեցած բախումների ընթացքում հայեր չեն զոհվել

Հայերեն Русский

Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը

Ռուբինյանն ու Մարագոսը կարևորել են ՀՀ-ԵՄ համագործակցության դերը տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման հարցում

Լեհաստանի նախագահը կրկին Գերմանիայից փոխհատուցում է պահանջել

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել են թմրանյութերի նմանվող զանգվածներ, բջջային հեռախոսներ և այլ արգելված իրեր

Սեպտեմբերի 2-ի միջոցառումների անոնս