Սփյուռք

Հալեպում տեղի ունեցած բախումների ընթացքում հայեր չեն զոհվել

1 րոպեի ընթերցում

Հալեպում տեղի ունեցած բախումների ընթացքում հայեր չեն զոհվել

Հալեպում քրդերի գլխավորած «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (ՍԴՈւ) և կառավարական ուժերի միջև բախումների հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, հայեր չեն զոհվել։ Այս մասին Հալեպից հայտնել է «Արմենպրես»-ի աղբյուրը։

Տեղեկության համաձայն՝ բախումների հետևանքով զգալի թվով զոհեր ու վիրավորներ, ինչպես նաև նյութական վնասներ են գրանցվել։ Զոհերի պաշտոնական թիվ առայժմ չի հաղորդվել։

«Այժմ բախումները կողմերի միջև թուլացել են, սակայն չեն դադարել․ մերթ ընդ մերթ պայթյունի ձայներ են լսվում», - նշել է աղբյուրը։

Նրա տեղեկացմամբ՝ ռմբակոծության են ենթարկվել Աշրաֆիե, Շեյխ Մակսուդ, Նոր Գյուղ, Սրյան և այլ թաղամասեր։ Հալեպի նահանգապետարանը կոչ է արել բնակիչներին զգուշավորություն ցուցաբերել և խուսափել փողոց դուրս գալուց։

Ավելի վաղ Հալեպի նահանգապետարանը հայտարարել էր դպրոցներում, համալսարաններում և պետական գրասենյակներում աշխատանքի դադարեցման մասին։

Սիրիայի Քաղաքացիական ավիացիայի և օդային տրանսպորտի գլխավոր վարչությունը հայտարարել է դեպի Հալեպի օդանավակայան և այնտեղից չվերթերը 24 ժամով դադարեցնելու մասին՝ ՍԴՈւ-ի կողմից Հալեպի բնակելի թաղամասերի վրա հարձակումների պատճառով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում