Միացյալ Նահանգներ

Իսրայելի և Սիրիայի բարձրաստիճան պաշտոնյաներն արդյունավետ քննարկումներ են անցկացնել․ ԱՄՆ պետքարտուղարություն

3 րոպեի ընթերցում

Իսրայելի և Սիրիայի բարձրաստիճան պաշտոնյաներն արդյունավետ քննարկումներ են անցկացնել․ ԱՄՆ պետքարտուղարություն

Իսրայելի և Սիրիայի բարձրաստիճան պաշտոնյաները Միացյալ Նահանգների հովանու ներքո հանդիպել և արդյունավետ քննարկումներ են անցկացնել Փարիզում հունվարի 5-ին և 6-ին։ Բանակցությունները կենտրոնացել են Սիրիայի ինքնիշխանության և կայունության, Իսրայելի անվտանգության և երկու երկրների բարգավաճման վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ԱՄՆ պետքարտուղարությունը։

«Կողմերը վերահաստատում են իրենց հանձնառությունը՝ ձգտելու երկու երկրների համար անվտանգության և կայունության ապահովման: Երկու կողմերը որոշել են ստեղծել համատեղ համակարգման մեխանիզմ՝ հաղորդակցության հատուկ ուղի, Միացյալ Նահանգների հսկողության ներքո հետախուզական տվյալների փոխանակման, ռազմական լարվածության թուլացման, դիվանագիտական ​​​​շփումների և առևտրային հնարավորությունների անհապաղ և շարունակական համակարգմանը նպաստելու համար», - նշված է ԱՄՆ-ի, Իսրայելի և Սիրիայի կառավարությունների միջև եռակողմ հանդիպման վերաբերյալ տարածված համատեղ հայտարարության մեջ:

Միացյալ Նահանգները բարձր է գնահատել կողմերի միջև դրական քայլերը և շարունակում է հանձնառու մնալ այդ փոխըմբռնումների իրականացմանն աջակցելու հարցում՝ որպես Մերձավոր Արևելքում կայուն խաղաղության հասնելու ավելի լայն ջանքերի մաս:

Սիրիական SANA գործակալության տեղեկացմամբ՝ Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասաադ հասան աշ-Շայբանիի և գլխավոր հետախուզության պետ Հուսեյն աս-Սալամեի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է իսրայելական կողմի հետ բանակցությունների ներկայիս փուլին։

«Բանակցությունները հիմնականում կենտրոնացած են եղել 1974 թվականի անջատման համաձայնագրի վերագործարկման վրա, որը կապահովի իսրայելական ուժերի դուրսբերումը մինչև 2024 թվականի դեկտեմբերի 8-ի սահման», - նշվում է հաղորդագրության մեջ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ճնշում է գործադրում Իսրայելի և Սիրիայի վրա՝ հասնելու համաձայնության, որը կկայունացնի անվտանգության իրավիճակը երկու երկրների սահմանին։ Բանակցությունների վերսկսումը նախագահ Թրամփի կողմից անցյալ շաբաթ Ֆլորիդայում հանդիպման ժամանակ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին ուղղված խնդրանքի ուղղակի արդյունքն է։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում