Հայաստան

Հանրապետությունում գրանցվել է խիստ ցածր ջերմային ֆոն, իսկ լեռնային շրջաններում՝ ձյան ավելի քան 150 սմ շերտ

2 րոպեի ընթերցում

Հանրապետությունում գրանցվել է խիստ ցածր ջերմային ֆոն, իսկ լեռնային շրջաններում՝ ձյան ավելի քան 150 սմ շերտ

Հանրապետության տարածքում տեղացած ձյան ծածկի բարձրությունը հունվարի 3-ի դրությամբ բարձր լեռնային շրջաններում հասնում է ավելի քան 150 սանտիմետրի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից, ձյան ծածկի բարձրությունը հունվարի 3-ի դրությամբ, մասնավորապես՝

Շիրակում կազմել է 20-50 սմ,

Գեղարքունիքում` 6-17սմ (Սեմյոնովկա՝ 62 սմ)

Արագածոտնի բարձր լեռնային շրջաններում` 153սմ

Արագածոտնի լեռնային շրջաններում` 40-70սմ

Կոտայքի լեռնային շրջաններում` 52-78սմ

Կոտայքի նախալեռներում` 30սմ

Լոռիում` 6-20սմ

Տավուշում` 9սմ

Վայոց ձորի լեռնային շրջաններում` 78սմ

Վայոց ձորի նախալեռնային շրջաններում` 14սմ

Սյունիքի հովտային շրջաններում` 0.3-4սմ

Սյունիքի նախալեռնային շրջաններում` 10-18սմ

Արմավիրում` 4սմ

Արարատում` 1-6 սմ

Երևանում` 16-24 սմ:

Հունվարի 3-ի գիշերը հանրապետությունում դիտվել է խիստ ցածր ջերմային ֆոն։

Մասնավորապես՝ Շիրակում այն կազմել է -19…-27 °C

(Աշոցքում -37 °C)

Գեղարքունիքում` -11… -23

(Մասրիկում -26 °C)

Արագածոտնի բարձր լեռնային շրջաններում` -19 °C

Արագածոտնի լեռնային շրջաններում` -26...-27 °C

Կոտայքի լեռնային շրջաններում` -16...-23 °C

Կոտայքի լնախալեռներում` -14 °C

Լոռիում` -16...-24 °C

(Տաշիրում -28 °C)

Տավուշում` -9...-10 °C

Վայոց ձորի լեռնային շրջաններում` -16 °C

Վայոց ձորի նախալեռնային շրջաններում` -10 °C

Սյունիքի հովտային շրջաններում` -1...-3 °C

Սյունիքի նախալեռնային շրջաններում` -6...-19 °C

Արմավիրում` -15 °C

Արարատում` -11...-13 °C

Երևանում` -13...-18 °C

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում