Հայաստան

Հայաստանում կան փակ ավտոճանապարհներ

1 րոպեի ընթերցում

Հայաստանում կան փակ ավտոճանապարհներ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը հունվարի 3-ին ժամը 10:15-ի դրությամբ բոլոր տրանսպորտային միջոցների համար փակ են։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից, միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները երթևեկելի են։

Նորավան-Լծեն-Տաթև, «Զանգերից» դեպի Սիսիան ավտոճանապարհները փակ են միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թումանյանի, Տաշիրի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի և Վանաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից վարորդներներին հորդորում են լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում