Գավառում մանկական խաղահրապարակ ու ֆուտբոլի դաշտ է կառուցվել
1 րոպեի ընթերցում

«Գավառի Մասնակցային բյուջետավորում-2025» ծրագրով Գավառ քաղաքի Ազատության փողոցի բազնաբնակարան շենքերի տարածքում մանկական խաղահրապարակ և ֆուտբոլի խաղադաշտ է կառուցվել։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, ծրագրերը նախաձեռնել և մշակել է Գավառ քաղաքի բնակիչ Լենա Գոհարյանը։
Դրանք քվեարկությամբ հաղթող են ճանաչվել և արդեն իրագործված են։ Նախագիծը կյանքի է կոչվել համայնք-կառավարություն համատեղ ֆինանսավորմամբ։ Մանկակական խաղահրապարակն արժեցել է 21 միլիոն դրամ, իսկ ֆուտբոլի դաշտը՝ 14 միլիոն 140 հազար դրամ:
Երկու ծրագրերի արժեքների 56,65 տոկոսը տրամադրվել է համայնքի, 43,35 տոկոսը՝ պետական բյուջեից։ Համայնքապետարանի՝ «Մասնակցային բյուջետավորում ծրագրի» համակարգողը հավաստիացրել է, որ գործընթացը շարունակական է, և 2026 թվականին ևս այս սկզբունքով համայնքի զարգացմանը նպաստող մի շարք ծրագրեր են կյանքի կոչվելու։