ԿԳՄՍ նախարարը 2025-ի վերջին աշխատանքային այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր. նախանշվել են հաջորդ տարվա անելիքները
1 րոպեի ընթերցում

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այս տարվա վերջին աշխատանքային այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Նրան ուղեկցել է ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը:
«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ այցի շրջանակում ամփոփվել և արձանագրվել են 2025 թվականին կատարված աշխատանքները, նախանշվել են հաջորդ տարվա անելիքները:
Նախարարն ընդգծել է աշխատանքները պատշաճ իրականացնելու և ժամկետները չխախտելու անհրաժեշտությունը:
Կարդացեք հոդվածը` English