Վրաստան

Վրաստան այցելելու համար պարտադիր է դառնում առողջության և դժբախտ պատահարի ապահովագրության առկայությունը

1 րոպեի ընթերցում

Վրաստան այցելելու համար պարտադիր է դառնում առողջության և դժբախտ պատահարի ապահովագրության առկայությունը

Վրաստան մուտք գործող բոլոր զբոսաշրջիկների համար 2026 թվականի հունվարի 1-ից պարտադիր է դառնում առողջության և դժբախտ պատահարի ապահովագրության առկայությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը:

Վրաստան մուտք գործող յուրաքանչյուր զբոսաշրջիկ հունվարի 1-ից պարտավոր է ներկայացնել ապահովագրության առկայության վերաբերյալ փաստաթուղթ՝ ֆիզիկական կամ էլեկտրոնային տարբերակով՝ կազմված վրացերեն կամ անգլերեն։ Ապահովագրական փաստաթուղթը կարող է տրամադրվել, ինչպես վրացական, այնպես էլ միջազգային ապահովագրական ընկերությունների կողմից, և ապահովագրական գումարը պետք է կազմի նվազագույնը 30․000 լարի։

Ապահովագրական ծածկույթը պետք է պարունակի հետևյալը.

• Ապահովագրական պայմանագրի կողմեր

• Ծածկույթի տարածք

• Ապահովագրության առարկա

• Ապահովագրական ժամանակահատվածի մեկնարկի և ավարտի ժամկետներ

• Ապահովագրված ռիսկեր

• Ապահովագրական գումարի չափ

• Ապահովագրական վճարի չափ, վճարման վայր և ժամկետ։

Ապահովագրությունը պետք է գործի զբոսաշրջիկի՝ Վրաստան մուտք գործելուց մինչև մեկնումը՝ նրա՝ երկրում գտնվելու ողջ ժամանակահատվածի ընթացքում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում