ՀՀ ՆԳ նախարարը Ոստիկանությանն ու Փրկարար ծառայությանը հանձնարարել է իրականացնել ուժեղացված հսկողություն

2 րոպեի ընթերցում

Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը դեկտեմբերի 29-ին ներկա է եղել Ոստիկանության և Փրկարար ծառայության ստուգատեսին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախարարությունից հայտնում են, որ ծառայությունների ղեկավարները նախարարին են ներկայացրել տոներին ընդառաջ օպերատիվ իրավիճակը և ուժեղացված ծառայության համատեքստում ստորաբաժանումների ընդհանուր պատրաստվածությունը։ Նախարարին է ներկայացվել օգտագործվող հատուկ տեխնիկայի և սարքավորումների հագեցվածությունը։

Արփինե Սարգսյանը հանձնարարել է ուժեղացնել հսկողությունը առևտրի կենտրոնների շրջակայքում, ճանապարհներին և հասարակական ու բոլոր մարդաշատ վայրերում՝ ապահովելով քաղաքացիների անվտանգությունը։ Բարձր գնահատելով հանրապետության ավտոճանապարհներին փրկարարների և ոստիկանների 24/7 ռեժիմով ծառայությունը՝ հորդորել է շարունակել եղանակային փոփոխություններով պայմանավորված, բարդ իրավիճակներում քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու և ահազանգերին օպերատիվորեն արձագանքելուն ուղղված միջոցառումները։

Նախարարը նշել է, որ հատկապես տոնական օրերին հանրային անվտանգության ապահովումը առավել համակարգված մոտեցում է պահանջում՝ հորդորելով ծառայողներին կենտրոնանալ հնարավոր դեպքերի, պատահարների կանխարգելման վրա։

Արփինե Սարգսյանը ոստիկաններին հանձնարարել է շարունակել խիստ վարչարարությունը օրինախախտների նկատմամբ՝ հատուկ ուշադրություն դարձնել ոչ սթափ վիճակում, ինչպես նաև առանց ձմեռային անվադողերի տրանսպորտային միջոցներ վարելու դեպքերին։

Նախարարը բարի և անփորձանք ծառայություն է մաղթել փրկարարներին ու ոստիկաններին։

Ստուգատեսից հետո ստորաբաժանումներն անցել են ուժեղացված ծառայության։

Հայերեն العربية English Español فارسی

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի