Իրավունք

Մեղրի համայնքին կվերադարձվի 2.1 հա մակերեսով հողամաս

1 րոպեի ընթերցում

Մեղրի համայնքին կվերադարձվի 2.1 հա մակերեսով հողամաս

Սյունիքի մարզի դատախազությունը 2025 թվականի ապրիլի 23-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ 2.1 հա ընդհանուր մակերեսով 4 հողամասերի վերաբերյալ 2016 թվականի աճուրդներն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով:

«Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի դեկտեմբերի 23-ին բավարարել է Սյունիքի մարզի դատախազության՝ պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայցը: Վճռով անվավեր են ճանաչվել Մեղրի համայնքի Ալվանք բնակավայրում գտնվող՝ 0.9 հա, 0.2 հա, 0.4 հա և 0.6 հա մակերեսով հողամասերի վերաբերյալ 2016 թվականի մայիսի 16-ի և 2016 թվականի հունիսի 20-ի աճուրդները»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ։ 

Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Սյունիքի մարզի Մեղրի համայնքին կվերադարձվի 2.1 հա ընդհանուր մակերեսով հողամաս:

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում