Աշխարհ

Մեքսիկայում մարդատար գնացքը դուրս է ընկել ռելսերից․ 13 մարդ զոհվել է

1 րոպեի ընթերցում

Մեքսիկայում մարդատար գնացքը դուրս է ընկել ռելսերից․ 13 մարդ զոհվել է

Մեքսիկայի Օախակա նահանգում մարդատար գնացքի՝ ռելսերից դուրս ընկնելու հետևանքով զոհվել է տասներեք մարդ, վիրավորվել՝ 98-ը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը հաղորդել է X սոցիալական ցանցում։

Տուժածներից հինգը գտնվում են ծանր վիճակում։

Մեքսիկայի ռազմածովային ուժերի նախարարությունը հաղորդել է, որ աղետի ենթարկված գնացքում եղել է 241 ուղևոր և անձնակազմի ինն անդամ։

Մեքսիկայի ռազմածովային ուժերը ցավակցություն են հայտնել զոհերի ընտանիքներին և հայտարարել, որ պատրաստ են անհապաղ աջակցություն ցուցաբերել տուժածներին։

Վթարը տեղի է ունեցել կիրակի օրը՝ դեկտեմբերի 28-ին, Օախակա հարավային նահանգի Չիվելա և Նիսանդա բնակավայրերի միջև։

Մեքսիկայի գլխավոր դատախազ Էռնեստինա Գոդոյ Ռամոսն իր հերթին հայտնել է, որ միջադեպի հետաքննությունն արդեն սկսվել է։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում