Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին և հարակից շրջաններին

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը հրթիռային և անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցրել Կիևին և Ուկրաինայի այլ շրջաններին՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպմանն ընդառաջ։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է Reuters-ը, Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտարարել են, որ ռուսական անօդաչու թռչող սարքերը թիրախավորում են Կիևը, երկրի հյուսիս-արևելքում և հարավում գտնվող շրջանները։

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն էլ «Թելեգրամ»-ի իր էջում  նշել է, որ ռուսական հարվածների հետևանքով վնասվել են մայրաքաղաքի բազմաթիվ թաղամասերում գտնվող շենքերը։  

Նրա տվյալներով՝ վիրավորվել է 22 մարդ, այդ թվում՝ երկու երեխա։ Վիրավորներից 12-ը հոսպիտալացվել են։

Կլիչկոյի տեղեկատվությամբ՝ հարձակման հետևանքով Կիևում էլեկտրաէներգիայի և ջեռուցման անջատումներ են եղել։ Ավելի քան 2600 բնակելի շենք, 187 մանկապարտեզ, 138 դպրոց և 22 սոցիալական հաստատություն ներկայում մնացել են առանց կենտրոնացված ջեռուցման։  

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 28-ին։

Հայերեն Русский

«Ոսկե գնդակ»-ին այս տարի արժանացան Հարի Քեյնն ու Ալեքսիա Պուտելյասը

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին