Հայաստան

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը վիրահատվել է

2 րոպեի ընթերցում

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը վիրահատվել է

Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը վիրահատվել է։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է նրա փաստաբան Երեմ Սարգսյանը։

«Ավարտվել է Տ․Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի վիրահատությունը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում: Վիրահատությունն անցել է բարեհաջող»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Սարգսյանը:

Միքայել արքեպիսկսպոս Աջապահյանը «Իզմիրլյան» բժշկական կենտրոն էր տեղափոխվել դեկտեմբերի 16-ին։ Դրանից առաջ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն էր բարձրաձայնել, որ հոգևորականն անհապաղ վիրահատության կարիք ունի։ Ի պատասխան այդ հայտարարության՝ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը տեղեկացրել էր, որ արքեպիսկոպոսը պետք է համապատասխան դիմում ներկայացնի, որին ընթացք կտրվի։

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դատապարտվել է 2 տարի ժամկետով ազատազրկման։ 

Նրա նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար։ Նա կալանավորված է հունիսի 28-ից։ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։   

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում