Գերհագեցած, շոշափելի արդյունքներով. Միջազգային գործարար կապերի աջակցման խորհուրդն ամփոփում է տարին

4 րոպեի ընթերցում

Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի համար 2025 թվականը եղել է գերհագեցած, շոշափելի արդյունքներով տարի։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի նախագահ Մարիամ Մանուկյանը նշեց, որ զգալի արդյունքներ են գրանցվել մի շարք ուղղություններով։ Նախ` առանձնացրեց եվրոպական ուղղությունը։ Մասնավորապես, այն, որ մի քանի եվրոպական երկրներում Հայաստանի ընկերություններին տրամադրվում է աջակցություն։

«Ունենք գործընկերներ Ավստրիայում, Չեխիայում, Իտալիայում, որտեղ պատրաստ են օգնել հայկական ընկերություններին։ Եթե մեր ընկերությունները ցանկանում են ապրանք արտահանել նշված երկրներ կամ ներկայացուցչություն բացել, ապա մեր գործընկերները պատրաստ են տրամադրել անվճար գրասենյակներ, աջակցել իրավաբանական գործունեության գրանցման հարցում։ Սա շատ կարևոր ձեռքբերում է, ցույց է տալիս, որ մեր ընկերությունները կարող են դուրս գալ տեղական սահմաններից ու նոր շուկաներում զարգանալ»,-ասաց Մարիամ Մանուկյանը։

Հաջորդ ուղղությունը ԱՄՆ-ն է։ Այստեղ Միջազգային գործարար կապերի աջակցման խորհուրդը բավական կարևոր ձեռքբերում ունի։ 2025 թվականին կարողացել է կյանքի կոչել մի նախագիծ, որի շրջանակում լուծվում է Հայաստանից ԱՄՆ արտահանվող ապրանքների պահեստավորման հարցը։

«Մենք մշակեցինք Armenian trade hub նախագիծը, որն իրենից ենթադրում է պահեստ, որտեղ հայկական ընկերությունները կարող են իրենց ապրանքները պահեստավորել, ցուցադրել, վաճառել։ Դա լավ հնարավորություն է մեր գործարարների համար։ Պատկերացրեք որևէ հայկական ընկերություն «Ամազոն»-ում ցանկանում է ապրանք վաճառել։ Ահա հենց ԱՄՆ-ում պահեստավորումը թույլ կտա մեկ տեղից ապրանքները օնլայն վաճառքով հասանելի դարձնել ԱՄՆ-ի տարածքում»,-նշեց Մարիամ Մանուկյանը։

Նկատելի առաջընթաց է գրանցվել ասիական երկրների, հատկապես, Չինաստանի ուղղությամբ։ Տարվա ընթացքում Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի աջակցությամբ հայկական արտադրող ընկերությունները հնարավորություն են ունեցել իրենց ապրանքները, ծառայությունները ներկայացնել հեղինակավոր ցուցահանդեսներում, հանդիպել խոշոր առևտրային ցանցերի ներկայացուցիչներին, նոր կապեր հաստատել։

Ընթացիկ տարում, հայկական արտադրողների համար ևս մեկ կարևոր ձեռքբերում է գրանցվել։ Մարիամ Մանուկյանը տեղեկացրեց, որ դեկտեմբերին արտահանման ապահովագրական ընկերության հետ կնքվել է պայմանագիր, որը ապահովագրական լայն հնարավորություններ է տալու հայկական արտադրողներին։

«Հայկական արտադրող ընկերությունները, եթե ապրանք են արտահանում որևէ երկիր ու ունեն պայմանագիր մատակարարի հետ, ապա կարող են օգտվել արտահանման ապահովագրական ընկերության տված հնարավորություններից։ Եթե մատակարարը ապրանքի ամբողջական գումարը վերադարձնում է 6 ամիս կամ 1 տարվա ընթացքում, ապա արտահանման ապահովագրական ընկերության պայմանագիրը թույլ կտա գումարի 85 տոկոսը ստանալ անմիջապես։ Պայմանագիրը պետք է լինի եռակողմ՝ ապրանք արտահանող, մատակարար ընկերություն և արտահանման ապահովագրական ընկերություն»,-ասաց Մարիամ Մանուկյանը։

2026 թվականին ևս հագեցած օրակարգ է սպասվում։ Հենց հունվարին Իրանում սպասվում է IT ոլորտին վերաբերող ցուցահանդես, որտեղ հայաստանյան ընկերություններ կարող են մասնակցել։ Միջազգային գործարար կապերի աջակցման խորհուրդը համաֆինանսավորում է կեցության 5-օրյա ծախսը և ապահովում է անվճար մասնակցություն ցուցահանդեսին։

Հայերեն

«Ջուսինադ» լիմոնադում հայտնաբերվել է մանրէաբանական անհամապատասխանություն

ԱՄՆ-ի և Բահրեյնի ֆինանսների նախարարները քննարկել են Իրանի դեմ պատժամիջոցները

Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին

«Ուժեղ Հայաստան»-ն ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրեց Իրինա Յոլյանի թեկնածությունը

Օսկարակիր ռեժիսոր Ռիդլի Սքոթին է հանձնվել STARMUS փառատոնի Սթիվեն Հոքինգի անվան մեդալը

Մենք չէ, որ որևէ բան ենք անում ՌԴ-ի հետ հարաբերությունները վատթարացնելու համար․ Ռուբինյանն արձագանքել է Վոլոդինի հայտարարություններին

Հարություն Հարությունյանն ընտրվեց ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

Ծովազարդ-Գավառ ճանապարհահատվածում իրականացվում են միջին նորոգման աշխատանքներ

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին. Դատախազություն

ՀՀ ՏԿԵՆ-ում Իրանի դեսպանի հետ քննարկվել է Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցման նախաձեռնությունը