Հայաստան

Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով. առանձին հատվածներում կտեղա առատ ձյուն

1 րոպեի ընթերցում

Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով. առանձին հատվածներում կտեղա առատ ձյուն

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կառույցի տարածած տվյալների համաձայն օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 28-30-ին հանրապետության ողջ տարածքում կնվազի 5-7 աստիճանով։ 

Հյուսիս-արևմուտքից ցուրտ մթնոլորտային ճակատի ներթափանցմամբ պայմանավորված՝ դեկտեմբերի 26-ին, դեկտեմբերի 27-ի գիշերն՝ առանձին շրջաններում կտեղա թույլ ձյուն։

Դեկտեմբերի 27-ի կեսօրից հետո դեպի երեկո և դեկտեմբերի 27-ին լույս 28-ի գիշերն ու առավոտյան՝ հանրապետության ողջ տարածքում, դեկտեմբերի 28-ի ցերեկը՝ Գեղարքունիքում, Արարատում, Վայոց ձորում ու Սյունիքում, սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ առատ։

Հանրապետության լեռնային մարզերի առանձին գոտիներում սպասվում է նաև քամու ուժգնացում 17-20մ/վրկ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Երևանում դեկտեմբերի 27-ի ուշ երեկոյան, դեկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը և առավոտյան սպասվում է ձյուն։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում