Միացյալ Նահանգներ

Կրեմլում շարունակում են վերլուծել Դմիտրիևի զեկույցը Մայամիի բանակցությունների վերաբերյալ

1 րոպեի ընթերցում

Կրեմլում շարունակում են վերլուծել Դմիտրիևի զեկույցը Մայամիի բանակցությունների վերաբերյալ

Կրեմլում շարունակում են վերլուծել Մայամիում կայացած  բանակցությունների արդյունքների շուրջ նախագահ Վլադիմիր Պուտինին նրա հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևի կողմից փոխանցված տեղեկատվությունը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Զբաղվում ենք այն բանի վերլուծմամբ, թե ինչ է Դմիտրիևը փոխանցել է Պուտինին, զբաղվում ենք այդ նյութի վերլուծմամբ։ Եվ հետո արդեն, կախված պետության ղեկավարի կողմից կայացված որոշումներից, կշարունակենք մեր շփումն ամերիկացիների հետ», - ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե երբ սպասել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու կողմից հրապարակված ամերիկա-ուկրաինական խաղաղ կարգավորման պլանի արձագանքին։

Դեկտեմբերի 20-ին և 21-ին ամերիկյան կողմը Ֆլորիդայում առանձին բանակցություններ է վարել ուկրաինական և ռուսական պատվիրակությունների հետ։ Տեղի են ունեցել նաև եռակողմ բանակցություններ եվրոպացի պաշտոնյաների մասնակցությամբ։ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը բանակցություններն անվանել է կառուցողական և արդյունավետ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում