Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը հունվար-նոյեմբերին կրճատվել է 33․2 տոկոսով

1 րոպեի ընթերցում

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2025 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 33․2 տոկոսով՝ կազմելով 18 մլրդ 908․4 մլն դոլար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն։ Նոյեմբերին՝ մեկ ամսվա կտրվածքով, աճել է 16․2, իսկ նախորդ տարվա նոյեմբերի համեմատ՝ 15․3 տոկոսով։ Այս տարվա աշնան վերջին ամսին այն կազմել է 2 մլրդ 282․6 մլն դոլար։ Արտահանումը հունվար-նոյեմբերին կրճատվել է 40․6 տոկոսով՝ կազմելով 7 մլրդ 349 մլն դոլար։ Նոյեմբերին 18․1 տոկոսով գերազանցել է հոկտեմբերի, իսկ 17․3 տոկոսով՝ նախորդ տարվա նոյեմբերի ցուցանիշը՝ կազմելով 902․7 մլն դոլար։ 

Ներմուծման ծավալն այս տարվա առաջին 11 ամիսներին 27․4 տոկոսով պակաս է եղել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից՝ կազմելով 11 մլրդ 559․4 մլն դոլար։ 

Հոկտեմբերի համեմատ գրանցվել է 15, իսկ նախորդ տարվա նոյեմբերի համեմատ՝ 14 տոկոսով աճ։ Նոյեմբերին ներմուծման ծավալը գնահատվել է 1 մլրդ 379․9 մլն դոլար։ ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի փոխարժեքը հունվար-նոյեմբերին եղել է 387.51, իսկ նոյեմբերին՝ 381.99 դրամ։

Հայերեն English Français Türkçe

Բալթյան երկրներն ու Լեհաստանը պահանջել են, որ ԵՄ երկրները խզեն ՌԴ-ի հետ ներդրումների պաշտպանության շուրջ պայմանագրերը

ՄԻՊ ներկայացուցիչը Փարիզում մասնակցել է ազատությունից զրկված անձանց հետ առանձնազրույցների անցկացմանը նվիրված միջազգային աշխատաժողովին

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարի հետ

Թրամփի քաղաքականությունը բևեռացնում է աշխարհը, բայց նաև զերծ է պահում Երրորդ համաշխարհային պատերազմից. Լուկաշենկո

Պրոֆեսիոնալիզացիան՝ սոցիալական ոլորտի առաջընթացի ապահովման համար կարևոր պայման. սոցիալական աշխատողի օրվան ընդառաջ մեկնարկել է երկօրյա համաժողով

Աբու Դաբիում կայանալիք եռակողմ բանակցություններում ՌԴ պատվիրակությունը կգլխավորի Մեդինսկին

Արարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել են մի շարք խախտումներ

Երևանում մեկնարկել է «Silicon Mountains 2026» երկօրյա համաժողովը, որի շրջանակում կայացավ Expo-ի բացման արարողությունը

ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը

Մոնթե Մելքոնյան փ.46/2 հասցեին հարակից ճանապարհահատվածում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցում