Ռուսաստան

ՌԴ-ն կրկին հարվածել է Օդեսայի նավահանգստային ենթակառուցվածքին. կա զոհ

1 րոպեի ընթերցում

ՌԴ-ն կրկին հարվածել է Օդեսայի նավահանգստային ենթակառուցվածքին. կա զոհ

Ռուսական ուժերը գիշերը կրկին հարձակում են գործել Օդեսայի մարզի նավահանգստի և արդյունաբերական ենթակառուցվածքների վրա, որի հետևանքով 1 մարդ է զոհվել, 2-ը՝ վիրավորվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով Օդեսայի մարզային վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերին։ 

Պաշտոնյան նշել է, որ հարձակման հետևանքով վնասվել են վարչական, արտադրական և պահեստային շենքեր։ Որոշ օբյեկտներում հրդեհներ են բռնկվել, որոնք մարվել են փրկարարների կողմից։ Նա չի նշել, թե ինչ օբյեկտների մասին է խոսքը։

Ըստ Կիպերի՝ փլատակներում հայտնաբերվել է մեկ զոհի մարմին, երկու մարդ վիրավորվել է։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում