Մի շարք երկրներ դատապարտել են Արևմտյան ափում բնակավայրեր կառուցելու Իսրայելի ծրագիրը

2 րոպեի ընթերցում

Մեկ տասնյակից ավելի երկրներ դատապարտել են Իսրայելի կառավարության կողմից օկուպացված Արևմտյան ափում 19 նոր բնակավայրի կառուցման հաստատումը՝ նշելով, որ դա խախտում է միջազգային իրավունքը և անկայունություն հրահրում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters-ը։

«Մենք կոչ ենք անում Իսրայելին չեղարկել այս որոշումը, ինչպես նաև բնակավայրերի ընդլայնումը», - նշվում է Մեծ Բրիտանիայի, Բելգիայի, Դանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Իսլանդիայի, Իռլանդիայի, Ճապոնիայի, Մալթայի, Նիդեռլանդների, Նորվեգիայի և Իսպանիայի կողմից տարածված համատեղ հայտարարության մեջ։ 

Ըստ հայտարարության՝ նման միակողմանի գործողությունները ոչ միայն խախտում են միջազգային իրավունքը, այլև կարող են անկայունություն հրահրել։

Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը X միկրոբլոգում գրառման մեջ մերժել է օտարերկրյա պետությունների հայտարարությունը՝  նշելով, որ որոշման նպատակն է օգնել լուծել Իսրայելի առջև ծառացած անվտանգության սպառնալիքները։

«Արտասահմանյան կառավարությունները չեն սահմանափակի հրեաների իրավունքը՝ ապրել Իսրայելի հողում, և ցանկացած նման կոչ բարոյապես սխալ է և խտրական հրեաների նկատմամբ», - ասել է նա։

Իսրայելի ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչն ավելի վաղ հայտարարել էր, որ Իսրայելի կառավարությունը հաստատել է Արևմտյան ափում 19 նոր հրեական բնակավայրի կառուցման առաջարկը։

2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածում պատերազմի մեկնարկից ի վեր Իսրայելն արագացրել է բնակավայրերի կառուցումը և հայտարարել Արևմտյան ափում իր ներկայությունն ընդլայնելու ծրագրերի մասին։ Այդ բնակավայրերը միջազգային իրավունքի համաձայն համարվում են անօրինական։

Մերձավոր Արևելք

Իսրայելի կառավարությունը հաստատել է Արևմտյան ափում 19 նոր հրեական բնակավայր կառուցելու ծրագիրը

Հայերեն Русский

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով