ՌԴ Տեմրյուկի նավահանգստի նավթի երկու պահեստարանում ԱԹՍ-ների հարվածից հրդեհ է բռնկվել

1 րոպեի ընթերցում

ՌԴ Կրասնոդարի երկրամասի Տեմրյուկի նավահանգստում անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել նավթի երկու պահեստարանում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Telegram-ում հայտնել է Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբը։ 

Հրդեհն ընդգրկում է մոտ 2000 քառակուսի մետր տարածք։ Հրդեհի մարմանը մասնակցում է 70 հրշեջ, 18 միավոր տեխնիկա։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ տուժածներ չկան։

Իր հերթին, Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ գիշերը խոցվել է Մոսկվայի ուղղությամբ եկող ինը անօդաչու թռչող սարք։ 

Ընդհանուր առմամբ, ըստ ՌԴ պաշտպանության նախարարության՝ լույս դեկտեմբերի 25-ի գիշերը երկրի շրջաններում և Ազովի ծովի երկնքում խոցվել է 141 ուկրաինական ԱԹՍ։ 

Հարվածների է ենթարկվել նաև Ուկրաինան։ Կիևում գիշերը երկու անգամ օդային տագնապ է հայտարարվել։ Օդային տագնապ է հայտարարվել նաև Չեռնիգովի, Սումիի, Խարկովի, Դնեպրոպետրովսկի, Զապորոժիեի և Դոնեցկի մարզերում։ 

Հայերեն Русский

«Ոսկե գնդակ»-ին այս տարի արժանացան Հարի Քեյնն ու Ալեքսիա Պուտելյասը

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին