Վայք համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 1 հա մակերեսով հողամասի նկատմամբ. Գլխավոր դատախազություն

1 րոպեի ընթերցում

Վայոց ձորի մարզի Վայք համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել Սարավան բնակավայրում գտնվող՝ 1 հեկտարը գերազանցող մակերեսով հողամասի նկատմամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Գկխավոր դատախազությունից, հիշեցնելով, որ Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի մայիսի 8-ին բավարարել էր Վայոց ձորի մարզի դատախազության` պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայցը: Վճռով անվավեր է ճանաչվել Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Սարավան բնակավայրի նախկին համայնքապետի կողմից 2008 թվականի փետրվարի 8-ին կազմակերպված՝ 1 հա մակերեսով հողամասի աճուրդը: Որպես հողամասի աճուրդի անվավերության հետևանք՝ անվավեր է ճանաչվել Սարավան բնակավայրի և ֆիզիկական անձի միջև 2008 թվականի հունիսի 26-ին կնքված՝ հողամասի վաճառքի պայմանագիրը, անշարժ գույքի պետական գրանցումը, ինչպես նաև ֆիզիկական անձանց միջև այդ հողամասի վերաբերյալ 2019 թվականին կնքված նվիրատվության պայմանագիրը:

2025 թվականի մայիսի 8-ին վճիռը մտել է օրինական ուժի մեջ: 

2025 թվականի դեկտեմբերի 23-ին Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Սարավան բնակավայրում գտնվող հողամասի նկատմամբ կատարվել է Վայոց ձորի մարզի Վայք համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցում:

Հայերեն

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով