Աշխարհ

Իսրայելը ՀԱՄԱՍ-ին մեղադրել է Գազայում հրադադարի խախտման մեջ. ՀԱՄԱՍ-ը հերքել է իր մասնակցությունը

1 րոպեի ընթերցում

Իսրայելը ՀԱՄԱՍ-ին մեղադրել է Գազայում հրադադարի խախտման մեջ. ՀԱՄԱՍ-ը հերքել է իր մասնակցությունը

Իսրայելի վարչապետի գրասենյակը հայտարարել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ զինվորական խմբավորումը խախտել է Գազայում հրադադարի մասին ձեռք բերված համաձայնագիրը այն բանից հետո, երբ իսրայելական բանակի սպա վիրավորվել է պայթուցիկ սարքի պայթեցման հետևանքով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Իսրայելի վարչապետի գրասենյակի տարածած հաղորդագրությունը, միջադեպը տեղի է ունեցել Ռաֆահի շրջանում։ Իսրայելական կողմը նշել է, որ ակնկալում է՝ պաղեստինյան խմբավորումը լիարժեքորեն կպահպանի հրադադարի պայմանները և զերծ կմնա գործողություններից, որոնք կարող են խաթարել ձեռք բերված պայմանավորվածությունները։

Միևնույն ժամանակ ՀԱՄԱՍ-ը հերքել է իր մասնակցությունը պայթյունին, որի հետևանքով վիրավորվել է իսրայելցի սպան։ Խմբավորման բարձրաստիճան ներկայացուցչի խոսքով՝ Ռաֆահում տեղի ունեցած պայթյունը պայմանավորված է եղել Իսրայելի կողմից նախկինում տեղադրված ռումբերի պայթյունով։

Նա հավելել է, որ այդ մասին ՀԱՄԱՍ-ը տեղեկացրել է հրադադարի միջնորդներին՝ ընդգծելով, որ խմբավորումը շահագրգռված է Գազայում հրադադարի պահպանմամբ և իրավիճակի հետագա սրում թույլ չտալու հարցում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում