Աշխարհ

Հռոմի Պապը կոչ է արել Սուրբ Ծննդյան կապակցությամբ 24-ժամյա համաշխարհային հրադադար պահպանել

1 րոպեի ընթերցում

Հռոմի Պապը կոչ է արել Սուրբ Ծննդյան կապակցությամբ 24-ժամյա համաշխարհային հրադադար պահպանել

Հռոմի Պապ Լևոն XIV-ը Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ կոչ է արել ամբողջ աշխարհում պահպանել առնվազն 24-ժամյա հրադադար՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով Ռուսաստանի և Ուկրաինայի միջև շարունակվող պատերազմին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Anadolu-ն, Վատիկան մեկնելիս լրագրողների հետ զրույցում պոնտիֆիկոսը նշել է, որ իրեն խորապես վշտացնում է Ռուսաստանի կողմից Սուրբ Ծննդյան հրադադարից հրաժարվելը։ Նրա խոսքով՝ Փրկչի ծննդյան օրը պետք է դառնա խաղաղության խորհրդանիշ։
«Կոչ եմ անում բարի կամքի տեր բոլոր մարդկանց՝ գոնե մեկ օր խաղաղություն պահպանել Ուկրաինայում և ամբողջ աշխարհում»,– ասել է նա։

Անդրադառնալով Մերձավոր Արևելքում, մասնավորապես Գազայի հատվածում ստեղծված իրավիճակին՝ Պապ Լևոն XIV-ը նշել է, որ կապ է պահպանում տեղում ծառայող հոգևորականների հետ և հույս հայտնել, որ արդեն իսկ ուժի մեջ մտած հրադադարի իրականացումը կշարունակվի, չնայած իրավիճակի փխրունությանը։

Պոնտիֆիկոսը շեշտել է, որ Սուրբ Ծնունդը պետք է հիշեցնի մարդկությանը խաղաղության, համերաշխության և մարդասիրության արժեքների մասին։

 

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում